ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.11.2025 | 22:00
Բարեգութ և Ամենակարող Տեր,
այս լուսաբացը բացեցիր Քո կամքով,
և իմ հոգուն հիշեցրիր,
որ Քեզնով է ծագում այս աշխարհի լույսը և ես Քո արարածն եմ՝
հողից ու շնչից քանդակված։
Տէ՛ր,
Ապավինում եմ Քո անպարփակ ողորմությանը,
Քո Սուրբ Խաչի կենարար և միշտ բուժող զորությանը, Քո քաղցր անվանը, որ լուսաբացն է իմ հոգու։
Արժանացրու այս օրը
անցկացնել ըստ Քո լույսի կամքի,
որովհետև Դու ես ողորմության աղբյուրը,
քաղցրաբույր լուսաբացը հոգուս համար,
և անսպառ հույսը՝ ի սեր բոլորի։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3078

Մեկնաբանություններ